Արդեն երեք հասարակական-քաղաքական գործիչ խոսել են այն մասին, որ անգամ 2026 թվականի հերթական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր բնույթ պետք է կրի իրավական անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու համար։
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում-ի անդամ Stepan Danielyan-ը կարծիք է հայտնել, որ 2026 թվականին Փաշինյանի հնարավոր հեռացմամբ ոչ թե իշխանության հարց է լուծվելու, այլ պետք է տեղի ունենան անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունում, սիտուատիվ կառավարում, և 2027-ին նոր ընտրության կազմակերպում իշխանություն ստանձնելու ձգտմամբ։ Իշխանության խնդիր պետք է լուծվի ոչ թե 2026-ին, այլ 2027 թվականին։
«Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր Հայկ Մանասյան-ը հիմնավորել է իր իշխանության գալու ձգտումը նրանով, որ ցանկանում է իշխանության հասնելու պարագայում շատ սեղմ ժամկետներում կատարել միանձնյա իշխանությունը բացառող կամ դրա հավանականությունը նվազագույնի հասցնող սահմանադրական և Ընտրականան օրենսգրքի անհրաժեշտ փոփոխություններ և ընտրություն կազմակերպել։
ՀայաՔվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել է, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ապագայում ձևավորվելիք կառավարությունը պետք է իրականացնի միանձնյա իշխանությունը բացառող սահմանադրական և Ընտրական օրենսգրքի անհրաժեշտ փոփոխություններ և մեկ կամ երկու տարվա ընթացքում նոր ընտրություն կազմակերպի։ Այսինքն, ընկեր Սողոմոնյանը ևս դիտարկում է այն հարցը, որ իշխանափոխությունը պետք է միտված լինի նմանատիպ փոփոխություններ անելուն։
Հուսով եմ՝ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում այս ցուցակն անհամեմատ ընդլայնել։ Դրանում իր մեծ դերը կարող է ունենալ լրագրողական համայնքը, եթե լրագրողներն ի վերջո հասկանան այս հարցի կարևորությունը և, հիմար ու անընդհատ կրկնվող հարցերին զուգահեռ, ավելի հաճախ այս հարցին էլ անդրադառնան։
Հայկ ԴՈՐՈՒՆՑ